17:49 , 30 մարտ, 2013
Պեպեններից ազատվելու կամ դրանք քիչ նկատելի դարձնելու համար առաջարկում ենք փորձված ժողովրդական միջոցներից մեկը՝ դիմակ բնական մթերքներից:
Բաղադրությունը
Կարտոֆիլ – 1 հատ;
մղեղ - 1 ճաշի գդալ;
թթված կաթ – 3-4 ճաշի գդալ;
բուսական յուղ – 1 թեյի գդալ:
Պատրաստման եղանակը
1 թարմ մաքրած կարտոֆիլն անցկացնում ենք մանր քերիչով: Ավելացնում ենք 1 ճաշի գդալ մղեղ, 3-4 ճաշի գդալ թթված կաթ եւ 1 թեյի գդալ ցանկացած տեսակի բուսական յուղ: Խնամքով խառնում ենք եւ առատ շերտով քսում մաշկին: 15-20 րոպե անց դիմակը լվանում ենք սառը ջրով եւ դեմքին խոնավեցնող կրեմ քսում: