Քեթի Փերին կազմել է իր սիրեցյալների վարկանիշային ցուցակը


13:10 , 16 հունիս, 2017

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին անհարմար վիճակում է հայտնվել «Ջեյմս Քորդենի հետ ուշ երեկոյան շոուում»՝ ստիպված լինելով կազմել իր հայտնի սիրեցյալների վարկանիշային աղյուսակը:

«Նրանք բոլորն էլ հրաշալի սիրեկաններ են եղել: Ես նրանցից յուրաքանչյուրի հետ թեկուզ հիմա հաճույքով սեքսով կզբաղվեի»,- փորձել է խուսանավել Քեթին: Սակայն հաղորդավարը հիշեցրել է, որ իրենք խաղում են «միայն ու միայն ճիշտը» սկզբունքով:

Երկար տատանվելուց հետո Փերին խոստովանել է, որ առաջին տեղում Մեյերն է, այնուհետև Օռլանդո Բլումը, ում հեևում է Դիփլոն: