12:20 , 16 հունիս, 2017
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսլամական պետության խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, նախնական տվյալներով, սպանվել է Սիրիայում ռուսական օդային հարվածի հետևանքով:
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 28-ի գիշերը Սու-35 և Սու-34 ինքնաթիռները հարված են հասցրել Ռաքքայի հարավային արվարձանին, որտեղ անցկացվում էր ԻՊ-ի առաջնորդների խորհրդակցությունը: Ներկայումս նախարարությունը ստուգում է՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան վերաբերյալ տեղեկությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ