Մի քանի պատճառ Տարոն Մարգարյանին ՈՉ ասելու համար


17:30 , 30 մարտ, 2013

Զուտ միայն նրա համար, որ ներկայիս քաղաքապետը 
- անիմաստ անհաշվետու ծախսեր է կատարում իմ հարկերի բյուջեից` պինգվիններ, դրոշներ, կոկորդիլոսներ, 1.70 բարձրությամբ անպետք, անհարմար ավտոբուսներ ներկրելով,
- փողոցներում տեղադրված գովազդային էկրանները իր անձի պաշտամունքին է ծառայեցնում՝ ամբողջ օրը իր պատկերներով ռոլիկներ պտտեցնելով,
- փաստորեն թաղապետարանները վեր է ածել ՀՀԿ գրասենյակների,
- չի լուծել կոնկրետ քաղաքային ոչ մի խնդիր` տրանսպորտի, ջրի, տանիքների, բնակարանաշինության
- չազատեց Աբովյան փողոցը ՈՉ ՄԻ կրպակից, գնացեք, տեսեք՝ հների տեղում ինչեր են սարքել
- 90 օր պատճառ հանդիսացավ Մաշտոցի պուրակի քաղաքացիական ընդվզմանը՝ պաշտպանելով և քողարկելով օլիգարխներին,
- ՀՀԿ-ական է, իսկ ՀՀԿ-ն կրիմինալ կուսակցություն է,
- չի ծառայել բանակում, 
- չունի մասնագիտական կրթություն և պատշաճ աշխատանքային փորձ
- առաջխաղացման պատճառը միայն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունն էր, իսկ խնամի-բարեկամ-ծանոթը հենց քանդում է մեր երկիրը
- Ավանում օգտագործեց ադմինիստրատիվ լծակ` անհայտ աներձագին ընտրեցնելու համար

Այս և շատ այլ պատճառներով մենք ՈՉ ԵՆՔ ասելու ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքապետին: