«Փաստ»․ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ Բաղմանյանի և Գալստյանի հաստիքները կկրճատվեն


06:54 , 16 հունիս, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես մոտ մեկ ամիս առաջ մենք գրել էինք, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը նշանակվել է շտաբի պետի առաջին տեղակալ:

Մեր աղբյուրների վկայությամբ՝ առաջիկայում պաշտպանության նախարարության օպտիմալացման շրջանակներում կրճատվելու են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալների հաստիքները:

Գեներալ–լեյտենանտներ Հայկազ Բաղմանյանն ու Ստեփան Գալստյանը ստիպված են լինելու այլ աշխատանքի անցնել»: