Բանկերի շահերի լոբբինգով ՀՀԿ-ական վարչապետն է զբաղվում, իսկ ո՞վ կզբաղվի ՀՀ քաղաքացիների շահերի լոբբինգով


16:45 , 30 մարտ, 2013

Բանկերը տարիներ շարունակ հրաժարվում են իրենց հիմնական գործառույթից` էժան վարկեր տրամադրել տնտեսությանը և բնակչությանը:
Անցյալ տարի ևս բանկերը կուտակեցին ահռելի շահույթներ, որը բաշխեցին իրենց մի խումբ ղեկավարների և տերերի միջև:
Նրանք ամեն կերպ այսօր խափանում են PayPall վճարային համակարգի մուտքային փոխանցումների իրականացումը Հայաստանում, որը կզրկեր իրենց միլիարդավոր տրանսֆերտների հոսքից:

Բանկիրների շահերի լոբբինգը կառավարության մակարդակով իրականացնում է բանկերի միության երկար տարիների ղեկավար, Կենտրոնական բանկի երկար տարիների նախագահ, նախկին ԱԺՄ-ական, այսօր արդեն ՀՀԿ-ական վարչապետը:

Իսկ ո՞վ կզբաղվի ՀՀ քաղաքացիների շահերի լոբբինգով, եթե բոլոր սահմանադրական օղակները ուզուրպացվել են: