Նավթի պաշարներն ԱՄՆ-ում կրճատվել են


00:12 , 15 հունիս, 2017

Gazeta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում կրճատվել են 1.7 բարելով` հասնելով 511.5 մլն բարելի: Այդ մասին տեղեկացրել է երկրի էներգետիկ տեղեկատվության հարցերով վարչությունը:

ԱՄՆ-ի նավթի ներկրումը կրճատվել է օրական 316 000 բարելով` կազմելով 8 մլն բարել:

Ինչպես հայտնի է դարձել, Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի արժեքը 2017-ի մայիսից ի վեր առաջին անգամ նվազել է 47 դոլարից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում նավթի պաշարների ծավալը մեծացել է 3.3 մլն բարելով: