20:15 , 14 հունիս, 2017Այս փոքրիկներն այնքան նուրբ և գրավիչ են, որ ցանկություն է առաջանում նրանց գրկելու և շոյելու, քանի դեռ քնած են, սակայն նրանք երբեք էլ չեն արթնանում: Իսպանական BabyClons ընկերությունը հիպեր-իրական տիկնիկներ է ստեղծում. նրանք շնչում են, ուտում, խմում և այնքան իրական տեսք ունեն, որ միանգամից հնարավոր չէ հասկանալ, որ դրանք ընդամենը տիկնիկներ են:
Երեխաների «ֆաբրիկան» գտնվում է Իսպանիայի հարավում գտնվող Բիլբաո քաղաքից 15 րոպե հեռավորության վրա: Ընկերությունը ստեղծվել է 8 տարի առաջ ֆիլմերի համար տարատեսակ իրեր պատրաստելու համար, իսկ 2013թ. ստեղծել են նորածին տիկնիկների BabyClons բրենդը:




