13:54 , 30 մարտ, 2013
«Արմավիա» ընկերությունը սնանկացավ: Թե ինչո՞ւ սնանկացավ, ի՞նչ պայմաններում, դա այս պահին թող պարզեն պատկան մարմիններն ու անձինք: Իսկ որպես «ազգային ավիափոխադրող»-ի՝ «Արմավիայի» սնանկացման փաստը, այնուամենայնիվ, հարցեր է առաջացնում: Օրինակ` ո՞վ է վճարելու «Արմավիայի»կուտակած պարտքը, կամ ի՞նչ է լինելու, եթե «Արմավիան» չլինի:
Իսկ ավելի լավ չի՞ լինի՝ «ազգային փոխադրողի բրենդ» հագած ընկերությունը լինի պետական, որ սպասարկման գները ոչ թե գոյանան ըստ ցանկության, այլ ըստ պետական հիմնավորվածության, որ Օդանավակայանի հետ ծագած հարցերը ոչ թե լուծվեն գործարար-գործարար մակարդակում, այլ պետական մակարդակում: