Լոնդոնում բարձրահարկ շենքում հրդեհի հետևանքով տուժել է 50-ից ավելի մարդ


12:00 , 14 հունիս, 2017

Barometer.am-ը գրում է.

Լոնդոնի արեւմտյան շրջանում բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է 50-ից ավելի մարդ: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Այդ մասին հայտնել Է շտապօգնության ծառայությունը:

"50-ից ավելի տուժածներ տեղափոխվել են հինգ հիվանդանոցներ", -ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կան նաև զոհեր, սակայն նրանց ստույգ թիվը դեռևս չի հրապարակվել:

Ուժեղ հրդեհը բռնկվել է Grenfell Tower բարձրահարկ բնակելի շենքում: Դեպքի վայրում աշխատում են շուրջ 40 հրշեջ մեքենաներ և 200 հրշեջներ:

Հրդեհի պատճառը հնարավոր է լինի պայթյունը չորրորդ հարկում: