22:00 , 13 հունիս, 2017Vokrug-ը գրում է, որ հեռուստասերիալի գլխավոր դերասաններ Ջովաննա Անտոնելին (Ջեյդ) և Մուրիլու Բենիսիուն (Լուկաս) ժամանակին սիրավեպ են ունեցել և հասցրել են չորս տարի միասին ապրել։ Դերասանները համատեղ որդի ունեն՝ Պյերոն։ Սակայն նրանց սիրավեպն ավարտվել է և Ջովաննան ամուսնացել է ամերիկացի բիզնեսմեն Ռոբերտո Լոկսացիոյի հետ։ Նրանք պլանավորում էին միասին մեկնել ԱՄՆ, սակայն Մուրիլուն թույլ չի տվել, որպեսզի որդուն ևս տանեն։ Այս թեմայի շուրջ մի քանի դատական գործ է հարուցվել, որի արդյունքում Ջովաննան ու իր ամուսինն ամուսնալուծվել են։ Այժմ դերասանուհին սիրավեպ ունի ռեժիսոր Լեոնարդո Նոգեյրայի հետ։ Նրանք երկու դուստր ունեն, իսկ Ջովաննան շարունակում է լինել ամենապահանջված դերասանուհիներից մեկը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։