«Մայրս եղբորս ավելի շատ է երես տալիս». Ալլան` Դիանա Գրիգորյանի մասին


20:00 , 13 հունիս, 2017
Life.tert.am-ը գրում է.
Tert.am Life–ը շարունակում է արտիստների ընկերների և հարազատների միջոցով բացահայտել նրանց։ Այս անգամ մեր հերոսուհին սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանն է։ Նրա բնավորությունն ու տեսակը փորձեցինք բացահայտել 11–ամյա դստեր` Ալլայի և ընկերուհու` Ժաննա Բուտուլյանի միջոցով։

Ալլա

Բարի, հոգատար, գեղեցիկ ու խելացի մայրիկ ունեմ։ Ուսումնական շրջանում, մայրս առավոտյան միշտ մեզ տանում է դպրոց, հետո գալիս վերցնում այնտեղից։ Ազատ ժամանակ միասին գիրք ենք կարդում ու ֆիլմեր դիտում։ Մայրս խորհուրդ է տալիս հանրագիտարան կարդամ։ Դա ինձ շատ է պետք գալիս։ Տարբեր ֆիլմեր ենք նախընտրում դիտել, իսկ ավարտից հետո սկսում ենք քննարկել։ Նա ինձ խորհուրդ է տալիս բացասական հատկանիշներ չունենամ, ոչ բոլորին վստահեմ ու հավատամ։ Շատ կցանկանամ մայրիկիս նման լինել։

 Նա նաև խրհուրդ է տալիս ամեն ինչ ինքնուրույն անել։ Երբ դպրոցում շարադրություն են հանձնարարում, մայրիկիս եմ դիմում, որ օգնի ինձ, իսկ նա միշտ ասում է` ինքնուրույն արա։ Չի եղել այնպես, որ իմ փոխարեն նա գրի։ Միշտ ես եմ գրել, իսկ նա ստուգել է։ Արդյունքից միշտ գոհ է եղել։

 Երևանում մենք ունենք մեր սիրած վայրը։ Երկուսով հաճախ ենք զբոսնում Կասկադում։ Այնտեղ շատ հանգիստ է։

 Ինչ–որ զվարճալի դեպքեր չեմ հիշի, բայց մեր ժամանցը միշտ ուրախ է անցնում։

 Մայրս եղբորս ավելի շատ է երես տալիս։ Դե, դա նրանից է, որ նա փոքր է։

 Շատ եմ սիրում մայրիկիս։ Ուզում եմ նա լինի առողջ, երջանիկ ու միշտ հաջողակ։
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։