Արտահանման «թեժ» ռեժիմ սահմանին


18:30 , 13 հունիս, 2017

Ներկայումս Հայաստանում ընդանում է սեզոնային մրգերի արտահանման գործընթաց: Այստեղ շատ կարևոր է ապահովել արտահանման սահուն և արագ ընթացք, քանի որ առկա են մրգատեսակներ, որոնք շուտ են փչանում:

Այդպիսի մրգատեսակներից է կեռասը և ծիրանը: Խնդրի լուծումը գտնված է: Բիզնեսը կարող է իր շուտ փչացող արտադրանքը արտահանել՝ մաքսային սահմանին դրա փաստաթղթավորումն ավարտելով առավելագույնը 20 րոպեում:

Ինչ վերաբերում է անվտանգության նորմերին, ապա բեռը կարող է լաբորատոր փորձաքննության ուղղարկվել, եթե պտղի վրա որոշ հիվանդությունների բնորոշ նշաններ հայտնաբերեն: