ԱՄՆ Սենատում համաձայնություն է ձեռք բերվել նոր հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ


12:00 , 13 հունիս, 2017

Galatv.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի սենատի անդմաները պայմանավորվել են նոր միջոցառուների վերաբերյալ, որոնք կոչված են ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա։

Ամերիկացի օրենսդիրները ցանկանում են նաև զրկել Սպիտակ տանը արդեն գործող հակառուսական սահմանափակումները միանձնյա վերացնելու իրավունքից։ Այս մասին լրագրողներին հայտնել է արտաքին հարցերով սենատի կոմիտեի նախագահ, հանրապետական Բոբ Կոկերը։

Նրա խոսքով՝ իրենք համաձայնության հասել են, այժմ մշակում են տեքստը։ Այս մասին փոխանցում է AP գործակալությունը։

Նոր հակառուսական պատժամիջոցները կսահմանվեն՝ ի պատասխան Ուկրաինայի և Ղրիմի տարածքային ամբողջականության խախտման, բացահայտ կիբերհարձակումների, ընտրություններին միջամտելու և Սիրիայում շարունակվող ագրեսիայի։

Նոր միջոցառումների ներմուծման հարցով ընթացակարգային քվեարկությունը սպասվում է չորեքշաբթի։