ՀՀ ՊՆ-ն սկսում է «Պատիվ ունեմ» ծրագիրը


20:00 , 12 հունիս, 2017
Razm.info-ն գրում է.
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիական բուհերում 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը երկրորդից չորրորդ կուրսերում, որի ընթացքում ուսանողի ուսման վարձը կվճարվի պետության կողմից:

Ծրագրում ընդգրկված անձիք պարտավորվում են.

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ զինված ուժերում նշանակել սպայական պաշտոնի՝ ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:

ԲՈւՀ-ում ուսումնառությունից սահմանված կարգով հեռացված, ինչպես նաև ծրագրի մասնակցությունից հրաժարված (ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ՝ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո) անձիք դուրս կմնան ծրագրից՝ զրկվելով տարկետման իրավունքից և փոխհատուցելով մինչ այդ ուսանողի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսումնառության համար վճարված գումարը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 15-ը, որից հետո կկազմակերպվի թեկնածուների բուժզննման գործընթացը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: