12:57 , 1 ապրիլ, 2012
Իմ լավ բարեկամ ու ուսուցիչ Արծրուն Պեպանյանը, քաղաքական որոնումներիս տանջանքները տեսնելով, ինձ իր գրած գրքերից ուղարկեց, որ սկսեմ իրականությանը հասարակագիտական պրիզմայով նայել։ Հայ ազգի ինքնակազմակերպան հատկությունների ոչնչացման ու տնտեսական կացութաձևերի զարգացման վաղնջական տանջանքների ժամանկներից հասել եմ 2000 թվական։ Ու մի բան հասկացել։
Իմ պարզունակ ըմբռնմամբ, գործատուի հետ պայմանավորվածի չափ աշխատելու և վարձատրվելու երազանքիս իրականացման համար ես դեռ երկար պետք է սպասեմ։ Նախ՝ էս ընտրություններում պետք է հաղթի բուրժուական ԲՀԿ-ն, ապահովի իշխանության լիակատար անցումը նոմենկլատուրշչիկներից (նույն թաքնված գործարարներից) իսկական գործարարներին, հետո ԲՀԿ-ն սոցիալիստական ՀՅԴ-ի հետ տա առնի բարիշի, որ իսկական գործարարն առաջ գնալու համար դրսում և ներսում (իր աշխատողների հետ) պետք ա հնարովորինս օրինավոր լինի, ու մեր կապիտալիզմը ևս հնարավորինս մարդկային դեմք կունենա։
Ուրեմն պետք է սպասենք նոր աստվածների կռիվների բարեհաջող ավարտին, իսկ ով որ օբյեկտիվ պրոցեսներն արագացնելու փորձ անի, պետք է նույնականացվի Մաշտոցի այգու այն ակտիվիստի հետ, որոնք անանուն ահազանգով ոստիկանության կողմից բերման կենթարկվեն «հոգեկան հիվանդ» լինելու կասկածանքով։
Հ.Գ. Հանգիստ եմ, հանգիստ։ Պարոն Ծառուկյան, քո ժամանակն ա, խնդրում եմ, ազատի մեզ էդ ապաշնորհ ոստիկանապետից։ Նախագահն իզուր է դրա հետ փոխվելու կամ էլ ընտրությունների վրա ազդելու հույսեր կապում՝ չհասկանալով որ Վովան իր ամնեամեծ հակագովազդն ա։ Ես չեմ կարա, դու կարաս։ Արա։