«Մեկ պատուհան»-ով արտահանման ձևաչափ ՀՀ-ում


18:30 , 12 հունիս, 2017

Ներկայումս ընթանում է սեզոնային մրգերի արտահանումը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ պետությունն ավելի դյուրին է դարձրել արտահանման գործընթացը:

Գործադիր մարմնի որոշման համաձայն՝ արտահանումը կկազմակերպվի «մեկ պատուհան»-ի սկզբունքով, ինչը հնարավորություն կտա հնարավորինս նվազագույնի հասցնելու տեղափոխման ընթացքում իրականացվող փաստաթղթային գործընթացը:

«Մեկ պատուհան»-ով արտահանման ձևաչափը դրականորեն կազդի նաև ժամանակի և տարածության վրա: