Պետգնումների «առաջնության» նոր խաղացողները


11:27 , 12 հունիս, 2017

Պետությունը իրականացվող բարեփոխումների շրջանակներում ուշադրություն է դարձնում պետական գնումներին, որտեղ անում է առավելագույնը, արդյունավետությունը բարձրացնելու համար:

Այստեղ շատ կարևոր է մրցակցության բարձր մակարդակը, ինչը չի կարող չնվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Եթե երկու տարի առաջ բաց մրցույթներին մասնակցողները միջինում կազմում էին 3,4 ընկերություն, ապա նախորդ տարվա ցուցանիշների համաձայն այդ թիվը հասել է 6,4-ի: