21:00 , 11 հունիս, 2017Հայկական խոհանոցը միշտ էլ առանձնացել է իր համեղ կերակրատեսակներով և դելիկատեսներով, որոնք գնահատվում են ողջ աշխարհում: Սակայն հայկական ազգային կերակուրներ փորձելու համար պարտադիր չէ Հայաստան այցելելը, քանի որ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում գործում են ռեստորաններ կամ սննդի կետեր, որտեղ դրանք մատուցվում են: Ձեզ ենք ներկայացնում դրանցից 10 ամենահայտնիները:

«Պետրոսյանը» խավիար մատուցող հայտնի ռեստորան է, որը հիմնվել է 2011 թ. Ուեսթ Հոլիվուդում: Այն կառավարում է համանուն կազմակերպությունը, որը ստեղծվել է հայ գաղթյալների կողմից, ավելի կոնկրետ՝ Մելքում և Միքայել Պետրոսյանների կողմից Ֆրանսիայում: «Լա Թայմս» հրատարակությունը «Պետրոսյանը» ճանաչել է որպես Լոս Անջելեսի լավագույն ռեստորաններից մեկը: Բարձրորակ խոհանոցը համապատասխանում է անգամ ամենաքմահաճ հաճախորդների ճաշակին: Կերակրացանկն իր մեջ ներառում է սև խավիար, թառափից պատրաստված ուտեստներ և ֆուա-գրա:

Թայլանդի ամենագեղատեսիլ հանգստավայրում կարող եք համտեսել հայկական տոլմա, խորոված և այլ ուտեստներ, ինչպես նաև ըմպել հայկական գինի կամ կոնյակ: Այստեղ պատվիրել հնարավոր է նաև ռուսական, եվրոպական և թայլանդական խոհանոցից ուտեստներ ևս:

«Էրեբունի» անվանմամբ ռեստորանը բացվել է 1994 թվականին: Հյուրերին առաջարկվում է մեծամասամբ հայկական խոհանոց՝ վրացական կամ ռուսական խոհանոցների տարրերով: Այստեղ կարող եք փորձել Էջմիածնի տոլմա, պահածոյացված կարմիր պղպեղ, ինչպես նաև Սևանի լեգենդար իշխան: Ռեստորանն առաջարկում է հայկական կոնյակի լայն ընտրանի: Հարկ է նշել, որ այն աշխատում է միայն ուրբաթ և շաբաթ օրերին՝ ժամը 16:00-02:00 ընկած ժամանակահատվածում: Այդ պատճառով էԼ սեղան հարկավոր է վաղ պատվիրել:

Ռեստորանի անվանումը բաղկացած է հայերի կողմից ամենասիրված երկու բառերի միախառնումից՝ «մամա» և «դոլմա» (տոլմա): Երևանյան մասնաճյուղը բացվել էր դեռ 1998 թվականին: Այդ ընթացքում այստեղ են եկել համաշխարհային մի շարք աստղեր և պետությունների կառավարիչներ: Այժմ «Դոլմամա» ռեստորանն իր դռներն է բացել նաև Մոսկվայի բնակիչների համար: Այն մեծ համբավ է վայելում բնակիչների շրջանում:

Երևի թե չկա ավելի համեղ բան, քան տաք սպասը կամ խաշլաման շվեդական քամիների ժամանակ: Այստեղ մատուցվում են հայկական ավանդական խոհանոցի կերակուրները, ինչպիսիք են խորովածն ու քաբաբը, որոնք պատրաստվում են ածխի վրա: Հյուրերին առաջարկվում են նաև վրացական, ռուսական, ինչպես նաև տեղական՝ շվեդական ուտեստներ: Պիցցայի լայն ընտրանի կա:

Հայ-ֆրանսիական ռեստորանի հաճախորդները հնարավորություն ունեն հիանալու Գարոն գետի գեղատեսիլ տեսքով, դրա հայտնի կամրջի գեղեցկությամբ և, առհասարակ, Բորդո քաղաքով: Ավանդական հայկական կերակուրներն այստեղ պատրաստվում են բացառապես թարմ մթերքներից՝ մսի տարբեր տեսակներ, ձկներ, աղցաններ, ծովամթերքներ և համեղ աղանդերներ: Այցելուները կարող են վայելել ալկոհոլային ըմպելիքների բազմազանությունը՝ սկսած տեղական գինուց, վերջացրած հայկական «Արարատ» կոնյակով:

Ինչպես հավաստիացնում են «Անի» ռեստորանի սեփականատերերը, սա միակ վայրն է Սիդնեյում, որտեղ կարելի է համտեսել հայկական ավանդական կերակուրներ: Այն առանձնանում է իր յուրահատուկ հարմարավետությամբ և ինտերիերով, որն ամբողջովին հարմարեցրած է հայկականին: Ձևավորման համար օգտագործված են գորգեր և խոհանոցային կավե սպասք: Կերակրացանկից կարելի է ընտրել տոլմայի մի քանի տեսակներ, օրինակ՝ մսային կամ պասուց, քաբաբ, սմբուկի խավիար, որը նորություն է տեղի բնակիչների համար: Հատուկ սեր է վայելում այստեղ «թաբուլե» աղցանը: Ռեստորանը բաց է լինում երեկոյան ժամերին՝ 18:00-22:00:

Ռեստորանը բացվել է 1994 թ.: Կերակրացանկում կարող եք գտնել ամառային բանջարեղենային աղցան, խորովածի տարբեր տեսակներ, լահմաջո և մսային այլ կերակուրներ: Այն աշխատում է ողջ շաբաթ՝ մինչ ժամը 22:00՝ բացի շաբաթ օրերից:

«Դվինը» հարմարավետ ռեստորան է Բեռլինում, որտեղ կարող եք ճաշակել հայկական ուտեստներ: Սեփականատերերն առաջարկում են առաջին հերթին փորձել հայկական խորովածը՝ համադրելով այն կոնյակի կամ գինու հետ: «Դվինի» ինտերիերում օգտագործված են էթնիկ ոճի մի քանի տարրեր: Պատերը զարդարված են Հայաստանի բնապատկերներով: Ռեստորանը այցելուներ ընդունում է ամեն օր՝ բացի երեքշաբթիից, ժամը 16:00-ից սկսած:

Այս սրճարանը յուրահատուկ է նրանով, որ սուրճ ըմպելու առաջին վայրն է եղել Եվրոպայում: Այն 1685 թ. հիմնել է Թուրքիայից եկած առևտրականը, ով հայկական ծագում ուներ՝ Յոհաննես Դիոդատոն: Նրան մինչ օրս շատ հարգում են սրճարանում, որն այժմ կրում է Դանիել Մոզերի անունը: Մենյուն առաջարկում է իտալական սուրճի բազմազան տեսականի, ինչպես նաև սենդվիչներ: