22:45 , 10 հունիս, 2017Բազմաֆունկցիոնալ սմարթֆոններ, ճկվող համակարգիչներ, հսկայական էկրաններով հեռուստացույցներ. այս ամենը շրջապատում է մեզ և այնքան սովորական է դարձել, որ այսպիսի զարգացած տեխնիկան մենք այլևս արտասովոր չենք համարում: Սակայն չմոռանանք, որ ոչ շատ վաղուց ոչ ոք չգիտեր, թե ինչ են իրենցից ներկայացնում iPhone-ն ու MacBook-ը, իսկ հասարակ հեռուստացույցները իսկական հրաշք էին համարվում, որոնք կապում էին մեզ արտաքին աշխարհի հետ: Եկեք հիշենք, թե ինչից են սկսել իրենց գործունեությունը համաշխարհային բրենդերը:









