Տիգրան Սարգսյան, ի տարբերություն Ձեզ` Նոյը «փրկության նավը» պատրաստում էր ջրհեղեղից առաջ


09:04 , 30 մարտ, 2013

Վազգեն Մանուկյանը տաղանդաշատ լրագրող Սաթիկ Սեյրանյանի «Ռ-էվոլյուցիա» հեղինակային հաղորդմանը հյուրընկալելու ժամանակ ցույց տվեց իր անսահման դրական վերաբերմունքը վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդեպ: Իհարկե, լավ կլիներ, որ նա միայն բավարարվեր նրան գովաբանելով, չէ, արի ու տես՝ նա «պահանջում» էր ՀՀ նախագահից, որպեսզի վերջինս Տիգրան Սարգսյանին տա անսահման լիազորություններ: Եթե այս ամենը ասեր սկսնակ քաղաքականագետը, ես կհամարեի դա նորմալ, բայց Վազգեն Մանուկյա՞նը… Իհարկե, հաշվի առնելով նրանց ջերմ հարաբերությունները դեռ 90-երին (կան նույնիսկ համապատասխան ֆոտոլուսանկարներ, որտեղ Տիգրան Սարգսյանը հաճախ Ղարաբաղ կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի կողքին է)՝ դժվար չէր կռահել, որ ներկա վարչապետը բառիս բուն իմաստով Վազգեն մանուկյանի «մարդն է»: Բայց պահանջել ավե՞լ լիազորություններ, քան նա հիմա ունի, այսինքն՝ ի՞նչ է ստացվում, եթե մենք հիմա Տիգրան Սարգսյանի հմուտ կառավարման արդյունքում կուտակել ենք X պարտք, ապա լիազորությունների ընդլայնման պարագայում, ըստ տրամաբանության, այդ պարտքը կկրնապատկվի՞, իմաստը ո՞րն է, պրն. Մանուկյան, լոկ Ձեր ամբիացիանե՞րը…Ավարտելով կցանկանայի, որպեսզի պրն. Մանուկյանը վերջապես հասկանա, որ, եթե մի բան ի վիճակի լիներ անելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ, նա վաղուց պետք է արած լիներ, չէ՞ որ դեռ Բիբլիայից հայտնի է, որ Նոյը փրկության նավը կառուցում էր ջրհեղեղից առաջ, ոչ թե ջրհեղեղի ժամանակ…