Հայտնաբերվել է որպես անհետ կորած 88-ամյա տղամարդու դիակը


12:05 , 10 հունիս, 2017

Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 9-ին Կուրղինյան փողոցի թիվ 122/3 տան հարևանությամբ գտնվող ամայի դաշտում հայտնաբերել է Պերճ Կարապետյանի դիակը: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է նախաքննություն:

Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 8-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Երևանի Սեբաստիայի փողոցի 104/3 տան բնակիչ,1929 թ. ծնված Պերճ Սիրականի Կարապետյանը, որը հունիսի 7-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր: