400 մլն-անոց ներդրումի հարկային «բաղադրատոմսը»


11:16 , 10 հունիս, 2017

Պետությունը փորձում է առավելագույնս աջակցել ընկերություններին տարատեսակ արտոնությունների միջոցով:

Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում որոշում կայացվեց ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծում իրականացնող ընկերությանը ազատել սահմանված մաքսատուրքի վճարումից:

Դեղագործական ընկերությունը պատրաստվում է իրականացնել 400 մլն դրամի ներդրում և ստեղծել 12 նոր աշխատատեղ:

Սպասվում է, որ ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 800 մլն դրամ, որից 500 մլն դրամը կիրացվի Հայաստանում, իսկ մնացածը՝ ԵՏՄ և ԵՄ անդամ երկրներում: