Պատրաստիր անուշաբույր օճառ կամ սկրաբ ինքդ


00:44 , 30 մարտ, 2013

Hand made օճառներն իսկական հրաշք են: Դրանք ոչ միայն օգտակար հատկություններ ունեն, այլև շատ հաճելի բույր և արտաքին տեսք: Պարզվում է՝ օճառ պատրաստելը բավականին հեշտ է, միայն թե անհրաժեշտ է հոգի ու եռանդ ներդնել:

Անհրաժեշտ է`

Օճառային հիմք: Գնել այն կարող եք յուրաքանչյուր մասնագիտացված խանութում: Կարող եք փոխարինել այն նաև մանկական օճառով` առանց հավելումների: Չորացած ծաղիկներ, վարսակի փաթիլներ, մրգերի մանրացրած կեղևներ …

Բուսական ձեթ` դեղձի կամ ձիթապտղի,

Եթերային յուղեր,

Բուսական թուրմ,

Գլիցերին,

Կերակրի ներկ,

Օճառի համար նախատեսված տարա (կարող է գեղեցիկ, օրիգինալ ձև ունենալ):

Պատրաստման եղանակը.

Հալեցրու օճառային հիմքը գոլորշու վրա, ավելացրու բույսերով թուրմը: Պետք է թանձր թթվասերի նման զանգված ստացվի:

Ավելացրու մի քանի կաթիլ  եթերային յուղ և բուսական ձեթ, նաև մյուս բաղադրիչները:

Ամենահաճելի պահերից մեկը չորացրած ծաղիկներ և ուրիշ հավելումներ ավելացնելն է: Օրինակ` եթե ավելացնես ծիրանի փշրված կորիզներ, կստացվի հիանալի սկրաբ:

Երբ վերջացնես այս գործընթացը, լցրու օճառը տարաների մեջ, որոնց նախապես մի փոքր ձեթ քսիր: Կչորանա օճառը 3-4 օրում:

Այսպիսի օճառը հիանալի նվեր է ընկերների, հարազատների և իհարկե հենց քեզ համար: