00:40 , 30 մարտ, 2013
Բժշկական համալսարանի ուսանողները, այդ թվում նաև ես, հանդիսանալով այդ համալսարանի ուսանող, փաստում ենք՝ մենք միշտ հասցնում ենք մեր բողոքի ձայնն այնտեղ, ուր անհրաժեշտ է, և այդ հարցերը մեծ մասամբ ստանում են արդարացի լուծումներ: Սակայն երբ հարցը հասնում է զրպատրանքի՝ անհիմն վիրավորելով ամբասիր մարդու համբավը, մենք նույնպես միավորվում ենք՝ պաշտպանելու այդ մարդուն: Վերջին քննական շրջանում մեր պատանատոմիայի քննական թեստերի բովանդակությունը փոխվեց, և շատ ուսանողներ կտրվեցին: Փոփոխությունը արված էր օրենքի սահմաններում, և դժգոհություների ալիքը շուտ մարեց. ուսանողները ավելի լուրջ պատրաստվեցին և արդեն գիտելիքների նոր մակարդակի վրա հանձնեցին քննությունները: Սակայն, ինչպես գիտենք, ամեն տուն ունի իր թերությունը: Եվ այդ թերություներից մեկը որոշել էր մեր ուսանողության անունից զրպարտել մի կնոջ, որը ամենևին էլ մեղավոր չէր այս ամենում: Նելլի Խոստիկյանին անհիմն մեղադրեցին կաշառակերության մեջ: Ուսանողները գիտեն այս կնոջ բարի համբավի մասին և շուտ միավորվեցին պաշտպանելու նրան: Ուսանողական նախաձեռնությունը ստորագրահավաքի տեսքով էր, և հավաքվեցին բազմաթիվ ստորագրություններ Նելլի Խոստիկյանին պաշտպանելու նպատակով: Ստորև ներկայացված նկարում կարող եք ծանոթանալ ստորագրահավաքի էջերից մեկին և ուսանողների պահանջին: Մենք պաշտպանում ենք մեր և մեր համալսարանի բարի համբավը անհիմն զրպարտիչներից: Ես հպարտ եմ, որ պատիվ ունեմ սովորելու նման համալսարանում:
