Թեհրանյան ահաբեկչությունը նպատակ էր հետապնդում կասեցնելու Իրանի միջուկային համաձայնության կատարման ընթացքը


04:55 , 10 հունիս, 2017
Թեհրանյան ահաբեկչությունը, մեծ հաշվով, նպատակ էր հետապնդում կասեցնելու Իրանի միջուկային համաձայնության կատարման ընթացքը: Իրանի հակառակորդներին անհրաժեշտ էր փոխել Թեհրանի և միջազգային հանրության միջև ձևավորված օրակարգը, այն է՝ շրջափակումից դուրս գալու, Արևմուտքի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ձևավորելու փոխարեն այսուհետ Թեհրանը պետք է իր ջանքերն ուղղի ահաբեկչության պատճառած վնասները հաղթահարելուն: