Ավստրալիայում շանը հեռացրել են ոստիկանությունից ընկերասիրության համար


21:30 , 9 հունիս, 2017

Ավստրալիայում ծառայողական շանը հեռացրել են ոստիկանությունից ավելորդ ընկերասիրության համար։ 

Հավել անունով գերմանական հովվաշունը ծառայության էր անցել Քուինսլենդ նահանգում մի քանի ամիս առաջ։

Ուսումնամարզական ծրագրի ավարտից հետո հասկանալի էր դարձել, որ շունը չափազանց սոցիալիզացված է։ Նա սիրում էր խաղալ անծանոթ մարդկանց հետ և չէր ցանկանում բռնել նրանց։