Պոլ Մաքքարթնիի դուստրը կսկսի հագուստ պատրաստել աղբից


21:00 , 9 հունիս, 2017

Բրիտանացի դիզայներ և սեփական մակնիշի հիմնադիր Ստելլա Մաքքարթնին պարտավորագիր է ստորագրել Parley for the Oceans ընկերության հետ, որն զբաղվում է շրջակա միջավայրի պահպանությամբ: Համագործակցության շրջանակներում գործվածքների արտադրություն է կազմակերպվելու օրգանական աղբից: Շնորհանդեսի տեսանյութը հրապարակված է Instagram-ում բրենդի պաշտոնական էջում: Հագուստը պլանավորում են վաճառքի հանել ամառվա կեսերին:

Ստելլա Մաքքարթնին հագուստի դիզայներ է, The Beatles երաժշտական խմբի մասնակից Պոլ Մաքքարթնիի դուստրը: Կարիերան սկսել է Կրիստիան Լակրուայի մոտ ստաժավորումից, ինչից հետո հիմնադրել է սեփական առաջին բրենդը՝ Stella-ն, որը շուտով փակվել է: 1997 թվականին զբաղեցրել է Chloe նորաձևության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը: 2001 թվականին հեռացել է Chloe-ից և զբաղվել Stella McCartney Chloe անվանական շարքով:

Ստելլա Մաքքարթնին բուսակեր է, նա աջակցում է PETA կենդանիների պաշտպանության կազմակերպությանը և իր հավաքածուներն ստեղծելիս չի օգտագործում բնական կաշի և մորթիներ: