Տեքստիլ արտադրող հայկական ընկերությունների հետ համագործակցելու նպատակով օրերս Հայաստան են ժամանել Ֆրանսիայում համանման արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչներ:
Ֆրանսիայում առաջատար դիրքեր ունեցող ընկերությունը զբաղվում է աշխատանքային և անհատական պաշտպանության հագուստների արտադրությամբ:
Վերջիններս ցանկանում են գործունեություն ծավալել Հայաստանում և արդեն իսկ ձեռք են բերել պայմանավորվածություններ հայկական երկու ընկերությունների հետ: