Ընդամենը մեկ բաղադրիչ՝ ձեր մազերը պահպանելու և աճեցնելու համար


19:00 , 8 հունիս, 2017

Գերչակի յուղն օգտակար է առողջության համար, քանի որ հարուստ է օմեգա-9 ճարպային թթուներով, վիտամին Е-ով, սպիտակուցով և հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են մազերի առողջության համար:

Գերչակի յուղը նաև ունի հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ, որոնք կարող են օգնել պահպանել մազերի առողջությունը և արագացնել դրանց աճը:

Գերչակի յուղը կարող է խորը ներթափանցել ծակոտիների և ֆոլիկուլների մեջ, ինչը կարող է օգնել խթանել մազերի աճը:

Ներկայացնում ենք գերչակի յուղի մի քանի առավելություն՝

Գերչակի յուղը ոչ միայն գլխամաշկը պաշտպանում է սնկային և միկրոբային վարակներից, այլև բուժում է թեփը:

Պետք է մի քիչ գերչակի յուղ լցնեք կտորի վրա և կտորը քսեք գլխին, եթե ուզում եք տարբեր առողջական վիճակներ բուժել, այդ թվում՝ դաշտանային ցավեր, մարսողական խնդիրներ, երիկամներում քարեր, գրգռված հաստ աղու համախտանիշ, հոդերի այտուցվածություն և այլն: Լավագույն արդյունքի համար պետք է տաք ջրով տարա դնեք գերչակի յուղով կոմպրեսի վրա և թողնեք 1 ժամ: Մեթոդը կրկնեք շաբաթական առնվազն 3 անգամ: