Այս անհավանական կենդանիները պատրաստված են բացառապես փուչիկից. 10+ լուսանկար


20:30 , 8 հունիս, 2017

Յուրաքանչյուր երեխա կերազեր այս ճապոնացուն տեսնել իր ծննդյան տարեդարձին։ Փուչիկներով կերպարներ պատրաստելու այս վարպետը արդեն հայտնիություն է վաստակել իր տաղանդի շնորհիվ։ Նրա աշխատանքներն էլ ավելի տպավորիչ են դառնում, երբ պարզվում է, որ նա չի օգտագործում մարկերներ և այլ երրորդական գունանյութեր. նրա միակ գործիքը բազմագույն փուչիկներն են։

BlogNews-ն առաջարկում է տեսնել այս տաղանդավոր երիտասարդի աշխատանքները. համոզված ենք, որ դրանք կհիացնեն Ձեզ։