«Իմ կյանքի ուղին այլևս ուրիշ է». Մերի Մակարյանը նշանածի հետ լուսանկար է հրապարակել


16:59 , 8 հունիս, 2017

Դերասանուհի, մոդել Մերի Մակարյանը իր Instagram-ում լուսանկար է հրապարակել իր ընտրյալի հետ:

Լուսանկարին կից դերասանուհին շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին՝ իրեն ուղղված ջերմ բարեմաղթանքների համար:

«Սիրելի բարեկամներ, հարազատներ, ընկերներ, երկրպագուներ և պարզապես անծանոթներ, անչափ շնորհակալ եմ սիրո, ջերմության, հարգանքի և հոգատարության համար: Հուսամ, որ բոլորիդ բարեմաղթանքները՝ ուղղված ինձ, հերթով կիրականան: Այո, իմ կյանքի ուղին այլևս ուրիշ է: Յուրաքանչյուրիդ մաղթում եմ անսահման սեր Աստծո բոլոր բարիքները արժանավայել ապրելու համար: Շնորհակալ եմ»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ զույգի նշանադրությունը: