Տնտեսական առաջընթաց ապահովելու նպատակով պետությունը չի սահմանափակվում այս կամ այն ճյուղին տրվող մեկանգամյա արտոնությամբ, այլ որոշ դեպքերում դարձնում է այն շարունակական՝ ելնելով դրա անհրաժեշտությունից:
Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում որոշում կայացվեց թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրել լրացուցիչ արտոնություններ:
Մասնավորապես՝ խոսքը գնում է տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության, ինչպես նաև գորգագործության ճյուղերի մասին:
Արտոնություններ կտրամադրվեն ընկերությունների կողմից նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորության դեպքում: Այստեղ շահում է ինչպես պետությունը, այնպես էլ կազմակերպությունը: