Տիմատին այսօր ելույթ կունենա Դերժավայի Արկադիի դստեր հարսանիքին


16:45 , 7 հունիս, 2017

Asekose.am-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 7-ին, ամուսնանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի կրտսեր դուստրը՝ Սվետան։ Վերջինիս փեսացուն մամուլին աղմկահարույց պատմություններով հայտնի Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդին է՝ Հովոն: 

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ զույգի հարսանյաց արարողությանը ելույթ կունենա ռեփեր Տիմատին, ով արդեն ժամանել է Երևան:

Հիշեցնենք, որ վաղը Հանրապետության հրապարակում կկայանա նաև Տիմատիի անվճար մենահամերգը: