ՀՀԿ-ականներն անգամ Ֆեյսբուքում են լցոնումներ անում(VIDEO)


16:18 , 29 մարտ, 2013

Վայ, ինչքան եմ ծիծաղացել ՀՀԿ-ականների ֆեյսբուքյան վեցնոցների տապոռության վրա։ Ուրեմն, ժող ջան, նայեք մի հատ էս տեսանյութը, որտեղ ցուցադրված է, թե ոնց են հանրապետականի վիրտուալ ֆրոնտի պորտաբույծները իրենց կարճ խելքով շուստրիություն արել ու ֆեյսբուքյան հարցմանն անգամ «լցոնում» կազմակերպել։
Ուրեմն «Դասադուլ»-ի էջում հարցում ա անցկացվում, թե ո՞ւմ եք քվեարկելու ավագանու ընտրություններին։ Առաջին տեղը հանրապետականն ա, բայց որ նայում ես, թե ովքեր են քվեարկել, պարզվում ա, որ 90 տոկոս ձայն տվածները տարբեր ազգերի «ներկայացուցիչ» ֆեյքեր են։ Հանրապետականին ձայն են տվել ռուսներ, վրացիներ, թուրքեր, ամերիկացիներ ու էլի եսիմ ինչ զըրթ ու զիբիլ...
Լավ, ես զարմանում եմ, ու էս բութ արարածներին դեռ մի բան էլ վարձատրում են սենց փնթի պոնտեր անելու համար... Ողբամ զքեզ, օ՜ ՀՀԿ՝ ի դեմս քո ֆեյսբուքյան 6-նոցների ներկայացուցիչ ՀՀԿ (Համացանցի Հիմարների Կեղծիքախումբ)...