Խուակին Բոգոսյանը զոքանչի ծնունդը գերադասեց Հայաստանի հավաքականից


16:03 , 29 մարտ, 2013

 

Այսօր ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ նաև Խոակին Բոգոսյանին և այն հարցին, թե ինչու Խուակին Բոգոսյանը չի հրավիրվել հավաքական, ՀՖՖ նախագահն ասաց.

«Խոակին Բոգոսյանի մտածելակերպով մարդիկ իրավունք չունեն կրել հավաքականի մարզաշապիկը, քանի որ բազմաթիվ անգամ նա ձեռք է առել հավաքականին: Մեր հավաքականին պետք չեն նման մարդիկ: Քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ Պոգոսյանը չի խաղա հավաքականում: Մխիթարյանը հավաքականի մարզումից չուշանալու համար սեփական գումարով տոմս է գնում և գալիս: Խուակին Բոգոսյանին տոմս ենք առել, որ գա Հայաստան, ասում է՝ գնում եմ զոքանչիս ծնունդին»: