ԱԺ տարածք դանակով մուտք գործած քաղաքացուն դատարանի որոշմամբ տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան


15:49 , 29 մարտ, 2013

ՀՔԾ-ն հայտնել է, որ ԱԺ տարածք դանակով մուտք գործած քաղաքացուն՝ Վրեժ Գալստյանին, դատարանի որոշմամբ տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն։ Վրեժ Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի Կենտրոն, և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց երկամսյա կալանքը:
Ամենայն հավանականությամբ, նա կճանաչվի անմեղսունակ և հարկադիր բուժման կուրս անցնել կսահմանվի նրա նկատմամբ։