Հայը հայի նկատմամբ ավելի անհանդուրժող է դարձել


15:45 , 29 մարտ, 2013

Հայը հայի նկատմամբ ավելի անհանդուրժող է դարձել (եթե իհարկե` չկար այդպիսին նախկինում), քան օտարազգիների նկատմամբ: Իմ կարծիքով սրա պատճառն այն է, որ մեր հասարակությունը միատարր է (ունիտար): Հայաստանում չկա ինտեռնացիոնալ զանգված, որի դեպքում, իմ կարծիքով, հայը խույս կտար հային առանձնացնելուց տարածքով, բարբառով և այլն: 
Նման եզրահանգմանը ես եկել եմ հսկա մեգապոլիսների տարբերակը ուսումնասիրելիս: Օրինակ՝ նման երևույթ ես չեմ նկատել Մոսկվայում կամ Ռոստովում, քանի որ այստեղ բնակչությունը բազմաշերտ է, միմյանց կողքին ապրում են և՛ հայեր, և՛ հույներ, ուզբեկներ, ղազախներ և այլ ազգեր: Մոսկվայում կարող ես հանդիպել աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչներին: Ու այստեղի հայերի 99.9 տոկոսը իրար շատ են սիրում, գյումրեցի, ղարաբաղցի կամ սյունեցի հասկացություն չկա այնտեղ: Կա ՀԱՅ ընդհանուր արմատը: Իսկ այդ ջերմությունը գալիս է նրանից, որ կողք կողքի ապրում են նաև օտարազգիներ: 
Սակայն այնտեղ, որտեղ հայերը միատարր են, օրինակ՝ Գլենդելում, իրավիճակը նույնն է, ինչպիսին Հայաստանում է: