Տղամարդկանց շրջանում ծխողների քանակը 8-10%-ով նվազել է. Ալ. Բազարչյան


15:08 , 6 հունիս, 2017

Tert.am-ը գրում է.

Խնդիրը ոչ թե ծխողի կամ չծխողի դեմ, այլ առողջության համար պայքարելն է: Հակածխախոտային պայքարի մասին նման հայտարարություն է արել ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում:

Նրա տեղեկացմամբ՝ հակածխախոտային նախագիծը փորձագիտական քննարկումների փուլում է, տվյալ հարցի վերաբերյալ մոտեցումներն են ճշտում: Ալեքսանդր Բազարչյանի կարծիքով՝ ծխելը միակ ռիսկի գործոնն է, որը չարաշահում բառը չի ընդունում, իհարկե, ծխած գլանակների քանակից ռիսկն ավելանում է: Ծխախոտն ամենաշուտ կախվածություն առաջացնող ապրանքատեսակն է:

«Նպատակը հասարակությանը ծխախոտի ծխից զերծ պահելն է, շրջակա միջավայրում ծխի քանակը նվազեցնելն է, որը քաղցկեղածին է: Եթե օրենքի քննարկումների արդյունքում պարզվի, որ դա խնդիր չէ, եթե հիմնավոր ապացույցներ բերվեն, որ երկրորդային ծուխն էլ քաղցկեղ չի առաջացնում, էլ ռիսկի գործոն չէ, էլ անոթների վրա չի ազդում, էլ սրտանոթային հիվանդությունների պատճառ չի դառնում, ծխախոտի դեմ պայքարի անհրաժեշտություն չի լինի: Դրա համար մենք պատրաստ ենք հակածխախոտային պայքարն անցկացնել փուլային տարբերակով»,-ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը:

Նա հիշեցրել է, որ ծխախոտի դեմ պայքարը սկսվել է 2000-ական թվականներին: Ըստ նրա՝ հասարակությունը տարբեր էտապներում տարբեր պատրաստակամություն ունի մասնակցելու, ինչպես նաև աջակցելու այդ ծրագրերի իրականացմանը, այդ իսկ պատճառով 2004-ին, երբ առաջին անգամ մշակվեց օրենքը և ներկայացվեց, այն ժամանակվա համար բավականին պրոգրեսիվ էր, բայց հասարակության համար՝ ընդունելի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ