ՌԴ-ն արգելել է 17 տոննա ադրբեջանական լոլիկի ներմուծումը


13:42 , 6 հունիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

223187_src

«Ռոսսելխոզնադզորի» ֆիտոսանիտարական վերահսկողության Դաղստանի վարչության տեսուչները Yarag-Kazmalyar մաքսակետում թույլ չեն տվել ադրբեջանական լոլիկով բեռների մուտքը Ռուսաստան. այս մասին հաղորդել է АиФ Дагестан գործակալությունը:

Բեռները կշռում են ավելի քան 17 տոննա:

Ներմուծման և արտահանման օրենքը խախտելու համար բեռների սեփականատերը ենթարկվել է վարչական պատասխանատվության: