Իրանական կապիտալի «ներարկում»՝ գյուղատնտեսության մեջ


12:14 , 6 հունիս, 2017

Գյուղատնտեսական ոլորտում վերջին տարիներին գրանցվում է աճի դրական դինամիկա: Պատահական չէ, որ պետության կողմից տարատեսակ աջակցություններ ստացող ոլորտի նկատմամբ առկա է հետաքրքրություն նաև արտերկրից:

Օրեր առաջ Հայաստան ժամանած իրանական թռչնաբուծական ընկերության ներկայացուցիչները հետաքրքրված են տոհմային ճտերի արտադրության կազմակերպմամբ:

Հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելու հանգամանքը՝ ընկերությունը նախատեսում է իրականացնել արտահանում միության անդամ երկրներ և Հայաստանում ծավալել երկարաժամկետ գործունեություն: