«Ժառանգության» ակտիվիստ Արման Մուշեղյանը կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը


15:15 , 29 մարտ, 2013

Քաղաքական  մեկնաբան

«Ժառանգության» ակտիվիստ Արման Մուշեղյանը կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը (Առավոտ), որովհետև, ըստ նրա, մինչ ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանին ուժ է պետք: Ամենակարևոր ասելիքը, որը Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին գտնվող մարդիկ ունեին, դա հենց այս կոչն էր: Ողջունում եմ Արմանի քայլը, քանի որ նրանք, ովքեր իսկապես գիտակցում են պահի կարևորությունը ու ցանկանում են պայքարը շարունակել քաղաքական հարթությունում ու լուրջ արդյունք ակնկալել, պետք է ամեն ինչ անեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլից դուրս բերելու համար: Իրադարձությունների ընթացքն արդեն իսկ ցույց է տվել, որ հացադուլի գաղափարը այս իրավիճակում «աշխատող չէ», իսկ ժամանակը Ր. Հովհաննիսյանի դեմ է աշխատում: