22:45 , 5 հունիս, 2017Երբ խոսքը գնում է այնպիսի պայծառ պատմական կերպարի մասին, ինչպիսին Մարտին Լյութեր Քինգ Կրտսերն էր, որպես կանոն, բոլորը հիշում են նրա «Ես ունեմ երազանք» ճառը, որտեղ պատմում էր, թե ինչպիսին է պատկերացնում հասարակության ապագան: Սակայն, բացի դրանցից, կան շատ այլ հետաքրքիր փաստեր նրա կյանքից, որոնց մասին քչերը գիտեն:

Այս գաղափարը տվել է դեմոկրատ Ջոն Կոնայերսը Մարտինի մահվանից մի քանի օր անց՝ 1968 թ.: Սակայն, չնայած հասարակության և որոշ պաշտոնյաների հատուկ աջակցությանը, օրինագիծը՝ հունվարի 15-ը պետական տոն դարձնել, չիրականացավ մինչև 1980-ական թվականները: Լեգենդար երգիչ Սթիվի Ուանդերը անգամ սրան նվիրեց իր Happy Birthday հիթը: 1983 թ. նոյեմբերի 2-ին նախագահ Ռոլանդ Ռեյգանը վերջապես ընդունեց օրինագիծը, ըստ որի՝ Քինգի ծննդյան օրը դարձավ պետական տոն: Առաջին անգամ այն նշեցին 1986 թվականին:

Մոթել Լոթարինգիան, որտեղ սպանել են հանրաճանաչ հրապարակախոսին, և մի քանի հարևան կառույցներ վերափոխվել են «Քաղաքացիական իրավունքների ազգային թանգարանի»: Լուսանկարի միջի սպիտակ ծաղկեպսակը մոտավոր ցույց է տալիս այն տեղը, որտեղ իրականացել է սպանությունը:

Նա կրթություն է ստացել Morehouse քոլեջում, այնուհետև ավարտել է սոցիոլոգիայի ֆակուլտետը և ընդունվել Միասնության հոգևոր ճեմարան: 25 տարեկան հասակում Մարտինը ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում: Նա նաև Ամերիկայի գիտության և արվեստների ակադեմիայի անդամ էր: Բացի այդ՝ քաղաքացիական իրավունքների դոկտորական աստիճան է ստացել բրիտանական Նյուկասլա համալսարանում: Եվ որ ամենակարևորն է, 1964 թ. Լյութեր Քինգը խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել ռասայական անհավասարության և բռնության դեմ իր ունեցած ավանդի համար:

Ջեյմս Էրլը, մտածելով, որ սենյակի իր հարևանը մատնել է իրեն, փախչելով հետաքննությունից՝ մի քանի ամիս շարունակ թաքնվել է Տորոնտոյում: Նրան հաջողվել է անձը հաստատող կեղծ փաստաթղթեր ձեռք բերել, կեղծել ծննդյան տարեթիվը, կանադական անձնագիր ունենալ, ինչպես նաև օգտագործել տեղի բնակիչների անձնական տվյալները: Ավելի ուշ Ռեյին գտան Լոնդոնում այն բանից հետո, երբ նա փախավ Տորոնտոյից:

Զարմանալի է այն, որ Մարտինի ընտանիքի անդամները ևս այս տարբերակն ընդունում են: Ի սկզբանե սպանություն գործելու մեղքն ընդունելով՝ Ռեյն ավելի ուշ հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ ասելով, որ իր վրա ճնշում է գործադրվել: Նա հաստատում էր, որ փախուստի դիմել այն բանից հետո, երբ իմացել է, որ ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու՝ արտաքինով իրեն շատ նման, և շատ է վախեցել, որ իրեն կմեղադրեն Քինգի սպանության մեջ: 1999 թ. Քինգի ընտանիքը դատի է տվել Լոյդ Ջոուերսին և նրա հանցակիցներին: 1993 թ. Լոյդը խոստովանել է, որ մասնակցություն է ունեցել Մարտինի դեմ կազմակերպված դավադրության մեջ: Դատարանը եկավ եզրակացության, որ Քինգն իսկապես սպանության զոհ է դարձել, որն էլ իր հերթին կազմակերպել էին Մեմֆիսի ոստիկանությունն ու դաշնային գործակալությունները: Արդյունքում Մարտինի ընտանիքին որպես փոխհատուցում տրամադրվեց 100 դոլար: Հենց այս գումարն էին նշել նրանք դատարան դիմելիս, որպեսզի ցույց տան, որ դա չեն անում գումարային փոխհատուցում ստանալու համար: