«Աերոֆլոտ». Անվճար տոմսերի մասին մրցույթի հայտարարությունը կեղծ է


17:30 , 5 հունիս, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 2017-ի հունիսի սկզբից սոցցանցերի օգտատերերը սկսել են հղումներ տարածել, թե իբր խաղարկվում են Emirates Airlines և «Աերոֆլոտ» ընկերությունների ավիատոմսեր: Ռուսական ավիաընկերությունը զգուշացրել է, որ ոչ մի կապ չունի դրա հետ, իսկ հայտարարությունը տարածվել է խարդախության նպատակով:

Առաջիններից մեկն իրավիճակին ուշադրություն է դարձրել մասնավոր հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրեն Ռուսլան Յուսուֆովը: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ վերջին շրջանում սոցցանցերում բազում հղումներ է տեսնում «Աերոֆլոտը» 2 տոմս է նվիրում» հղումով:

Անցնելով հղումով՝ օգտատերերը հայտնվում են կայքերում, որտեղ առաջարկվում է հարցման մասնակցել և 2 անվճար ավիատոմս ստանալ «Աերոֆլոտից»: Կայքերի հասցեները նման են ավիաընկերության պաշտոնական դոմենին: Նմանատիպ մրցույթներ են հայտարարվել նաև Emirates Airlines և KLM ավիաընկերությունների անունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։