Քրիստինե Պեպելյանը և Սոֆի Մխեյանը` տարիներ անց միասին. ի՞նչը միացրեց երգչուհիներին


15:34 , 5 հունիս, 2017

Asekose.am-ը գրում է.

Տարիներ առաջ Քրիստինե Պեպելյանի և Սոֆի Մխեյանի մտերմության մասին բոլորը գիտեին: Նույնը կարելի է ասել նաև նրանց ընկերության ավարտի մասին: Բոլորը քննարկում էին հայտնի և անբաժան ընկերուհիների հայտնի բաժանումը, սակայն որևէ մեկին այդպես էլ հայտնի չէին իրական պատճառները: Մեկ բան հաստատ էր. երգչուհիները բավական մտերիմ էին և նրանց ամենուր կարելի էր տեսնել միասին, սակայն վեճից հետո դա այլևս անհնարին էր: Տարիներ անց այդ անհնարինը տեղի ունեցավ: Երգչուհիները հայտնվեցին մեկ կադրում, ինչն էլ հրապարակեց Սարո Թովմասյանն Instagram-ի իր էջում:

Նշենք, որ տվյալ լուսանկարն արվել է օրերս Սոչիում տեղի ունեցած մրցանակաբաշխության հետնաբեմում: