Փաստորեն՝ մեր շատ լրագրողներ էլ կարող են հանգիստ աշխատել CNN-ում


12:54 , 5 հունիս, 2017
Մշտապես գովերգվում, գովազդվում են Միացյալ Նահանգների լրագրողների բարձր մակարդակը և պրոֆեսիոնալիզմը: Իսկ իմ կարծիքով՝ նրանց մեծ մասը, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չեն, սահմանափակ և կաղապարված են: Եվ եթե նրանք խնդիր ունեն պնդելու իրենց «հիմարությունը», ապա երբեք չեն փոխի իրենց կարծիքը…
Ինչ ասես, երբ CNN-ի լրագրողուհին հարցնում է Պուտինին. «ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը ամեն օր զեկուցո՞ւմ է Ձեզ իր հանդիպումների մասին»…
Նման հարց տվող լրագրողը, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չէ…
Փաստորեն՝ մեր շատ լրագրողներ էլ կարող են հանգիստ աշխատել CNN-ում… Թրամփը վախից Սպիտակ տան միջանցքներում չի երևա…