18:04 , 29 մարտ, 2013Դուք հավանաբար ծանոթ եք բոլոր այս կենդանիներին, բայց հաստատ նրանց այս գույներով չեք տեսել: Պետք չէ ստուգել ձեր աչքերը, ուղղակի հիշեք, որ բնությունը հրաշալի է:

2.000.000 խեցգետիններից միայն 1-ն է կապույտ լինում:

Պերսի և Կոնի Էմերթերը բռնել են այս մանուշակագույն սկյուռին 2012 թ.-ի փետրվարին:

2009 թ.-ին այս վարդագույն դելֆինին հայտնաբերեցին Լուիսիանա լճում:

Շատ քիչ բան է հայտնի լրիվ սև պինգվինների մասին, որովհետև նրանք շատ հազվադեպ են պատահում:

Բնական կանաչ ծղրիդները դառնում եմ վարդագույն մի երևույթի շնորհիվ, որը կոչվում է erythrism:

Այս սիրամարգը ալբինոս չէ: Սա ուղղակի սիրամարգերի շատ հազվադեպ պատահող տեսակ է:

Այս տեսակի օձերը պատահում են Սան Ֆրանցիսկոում:

«Վարդագույն կարամել». ահա այսպես են անվանում այս տեսակի կրիաներին: