11:50 , 5 հունիս, 2017Armsport.am-ը գրում է.

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մյունխենի «Բավարիայից» կարող են հեռանալ պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշը և բրազիլացի Դուգլաս Կոստան,- հաղորդում է «Bild»-ը:
26-ամյա բրազիլացու համար մյունխենցիները պահանջում են նվազագույնը 40 մլն եվրո: Կոստայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», ֆրանսիական ՊՍԺ-ն և Թուրինի «Յուվենտուսը»:
Ինչ վերաբերում է պորտուգալացուն, ապա 19-ամյա Սանչեշը գնահատվում է 35 մլն եվրո: Կիսապաշտպանը կարող է այլ ակումբ տեղափոխվել վարձակալության հիմունքներով: