Արաբական աշխարհ կռիվ է ընկել


10:35 , 5 հունիս, 2017
Картинки по запросу սուրեն սարգսյանԴեռ ամեն ինչ սկսվել է դիվանագիտական հարաբերություններ խզելուց։ Քաթարի հետ դիվանագիտական հարաբերություններն արդեն իսկ խզել են Սաուդյան Արաբիան, Էմիրաթները, Եգիպտոսն ու Բահրեյնը։ Պատճառը Քաթարի կողմից տեռորիստներին հովանավորելու մեղադրանքն է։ Իրանից ու Ռուսաստանից դեռ հայտարարություն չկա։ Ամերիկացիները կոչ են անում բանակցել ու ընդհանուր հայտարարի գալ։ Թրամփը նոր է զինում սաուդյան բանակը և լուրջ հույսեր է կապում այս պետության հետ՝ տարածաշրջանում իր ազդեցությունը հզորացնելու համար։ Իսկ այսպիսի զարգացումը, իհարկե, ԱՄՆ-ին նման հնարավորություն չի տալու։