12:55 , 29 մարտ, 2013
«Արմավիայի» հնարավոր սնանկացման հետ կապված ողջ պատմության մեջ ուշադրությունս գրավեց մի լուրիկ՝ քաղավիացիայի պետը չի բացառել պետական ավիաընկերության ստեղծումը (ՀԺ): Այսինքն՝ 10 տարի առաջ արհեստականորեն սնանկացվեց գոյություն ունեցող պետական ավիաընկերությունը, որպեսզի Մ. Բաղդասարովին սկուտեղի վրա մատուցվեն ազգային փոխադրողի կարգավիճակն ու դրանից բխող բոլոր արտոնությունները, իսկ հիմա նորից, զրոյից ստեղծվելո՞ւ է պետականը և կամ ազգային փոխադրողը: Եվ սա կոչվում է բիզնես ծրագի՞ր, սա կոչվում է պետական մտածողությամբ օժտված իշխանությո՞ւն… Ողբամ զքեզ, հայոց պետականություն…